Գյումրեցի լրագրող Լիլիթ Աղեկյանի նկատմամբ մեղադրական դատավճիռ է կայացվել

Բաժանորդագրվել

Լրացվում է

Պաշտպանական կողմը պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik․ Գյումրեցի լրագրող Լիլիթ Աղեկյանի նկատմամբ մեղադրական դատավճիռ է կայացվել։ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վարսենիկ Մելքոնյանի նախագահությամբ, Աղեկյանի նկատմամբ նշանակեց մեկ տարի ժամկետով ազատության սահմանափակում՝ պրոբացիոն վերահսկողության ներքո։ Այդ ընթացքում նրան արգելվել է առանց իրավասու մարմնի համաձայնության փոխել բնակության վայրը:

Աղեկյանը համաձայն չէ դատավճռի հետ և պատրաստվում է բողոքարկել այն։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է նրա պաշտպան Զարուհի Փոստանջյանը՝ կայացված դատական ակտն անվանելով՝ «խոսքի ազատությունը «սառեցնող» գործիք։

Leave a comment