Դավթաշենում շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջկա մարմին

Այսօր՝ հուլիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Սասնա Ծռեր փողոցի շենքերից մեկի բակում դի կա։

Տեղում պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 16-ամյա աղջիկ է, ով ըստ նախնական տեղեկությունների 6-րդ հարկից անզգուշաբար վայր է ընկել։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները։

Leave a comment