Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպանին և ESTDEV-ի պատվիրակությանը


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին և Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի (ESTDEV) պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։


 


Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանում Էստոնիայի համագործակցությանը հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում։


 


Փոխվարչապետը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև առկա փոխշահավետ համագործակցության ու գործարար կապերի առավել խորացման առթիվ։

Դիտումների քանակ2

Leave a comment