Իրանական Tasnim գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով վնասվել են Իրանի Քիշ կղզու էլեկտրաէներգիայի արտադրության և ջրի աղազերծման համալիրի առանձին օբյեկտներ։
Գործակալության տվյալներով՝ իշխանությունները գնահատում են հասցված վնասի ծավալը և զգուշացնում, որ վերականգնողական աշխատանքների ընթացքում կղզում անխուսափելի կլինեն էլեկտրաէներգիայի ժամանակավոր պլանային անջատումներ։
Tasnim-ը նաև հայտնում է, որ առավոտյան մոտ մեկ ժամվա ընթացքում Քիշ կղզին ենթարկվել է յոթ հարվածի։ Պնդվում է, որ նավահանգստի շրջանում հասցված հարվածների հետևանքով վնասվել են մի քանի նավեր։