Փաշինյանի ու Վենսի հանդիպումը տեղի կունենա երեկոյան

ՀՀ կառավարությունից հայտնել են, որ այսօր երեկոյան տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահի հետ, որից հետո նրանք հանդես կգան հայտարարություններով:
Այցով պայմանավորված՝ Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ փետրվարի 9-ին եւ 10-ին մայրաքաղաքում նախատեսված պետական արարողակարգային միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով Երեւանի մի քանի փողոցում կլինեն երթեւեկության սահմանափակումներ:
Այսպես՝ փետրվարի 9-ին՝ ժամը 17։00-ից 21։00-ն, կսահմանափակվի երթեւեկությունը Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմերուկից մինչեւ Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկ, փետրվարի 9-ին եւ 10-ին՝ տարբեր ժամերի, կսահմանափակվի երթեւեկությունը Աբովյան փողոցում՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչեւ Հանրապետության հրապարակ, Պուշկինի փողոցում՝ Պուշկին-Կողբացի փողոցների խաչմերուկից մինչեւ Սախարովի հրապարակ։ 

Leave a comment