Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում կազմակերպչական խնդիրներ կային. Ասատուր Եսայանց

Բաժանորդագրվել
ԱՄՆ-ում, Կանադայում ու Մեքսիկայում Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքը լուսաբանում էր նաև Sputnik Արմենիայի լուսանկարիչ Ասատուր Եսայանցը, որն իր տպավորություններով է կիսվել Միացյալ Նահանգներից։

«Եթե համեմատեմ 2018 թվականին Ռուսաստանում կայացած Աշխարհի առաջնության ու օլիմպիական վերջին խաղերի հետ, ապա ԱՄՆ–ում որոշակի խնդիրներ կային, մասնավորապես, մրցավայր մեկնելու կամ այնտեղից հեռանալու հետ կապված։ԱՄՆ–ում մարզադաշտերը նախատեսված են ամերիկյան ֆուտբոլի համար, ու սա էլ իր տարբերությունը տալիս էր։ Եթե չլիներ լուսանկարիչ Տիգրան Ձիթողցյանի օգնությունը, ապա ես շատ դժվարություններ կունենայի։ Կոնկրետ զուտ սպորտային առումով ամեն ինչ լավ էր, ու ես հերթական անգամ համոզվեցի, որ ֆուտբոլը իրոք միլիոնների խաղն է»,– նշում է Եսայանցը։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Leave a comment