Միակ տարբերակը մնացել է մահացածների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը. փաստաբան

https://arm.sputniknews.ru/20260714/miak-tarberaky-mnacel-e-mahacatsneri-nkatmamb-qreakan-hetapndum-harucely-pastaban-104613706.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/1067/15/10671553_0:0:1200:900_1920x0_80_0_0_81b065d0cade11d96b05093ee6fc0ccd.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

մարտի 1, վահան հովհաննիսյան, փաստաբան, հայկ հարությունյան

մարտի 1, վահան հովհաննիսյան, փաստաբան, հայկ հարությունյան

Բաժանորդագրվել

Փաստաբան Վահան Հովհաննիսյանի գնահատմամբ` Մարտի 1-ի գործը պարբերաբար թարմացնելով՝ իշխանությունը ոչ միայն էլեկտորալ նպատակ է հետապնդում, այլև փորձում է դրանով հանրությանը ցույց տալ, որ Մարտի 1-ի գործը ամբողջությամբ բացահայտված է։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik․ Մահացած անձին վերաբերող քրեական գործերի վերանայման իրավաչափ գործընթաց գոյություն չունի։ Sputnik Արմենիային ասել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը` մեկնաբանելով մահացած նախկին պաշտոնյաների նկատմամբ մեղադրանք առաջադրելու վերջին որոշումները։
Հիշեցնենք`դատախազությունը հայտնել է, որ «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ, 7 տարի առաջ մահացած ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի գործը վերադարձրել է նախաքննական մարմին՝ այն մեղադրական եզրակացությամբ ավարտելու համար։
2026 թվականի ապրիլի 18-ին, դատախազը սեփական նախաձեռնության քրեական հետապնդում է հարուցել հանգուցյալ Հայկ Հարությունյանի նկատմամբ հետևյալ հոդվածներով. բռնության զուգորդմամբ, զենքի կամ հատուկ միջոցի կիրառմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելուն օժանդակելու և անզգուշությամբ մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական անփութության համար։

Հաշվի առնելով այն, որ մեղադրյալը ողջ չէ, դատախազությունը որոշումը հանձնել է նրա կնոջը: Կինն առարկել է ամուսնու մահվան հիմքով նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու որոշման դեմ, ինչից հետո այն դարձյալ վերադարձվել է նախաքննական մարմին` մեղադրական եզրակացությամբ նախաքննությունն ավարտելու համար։

Վահան Հովհաննիսյանը նկատում է, որ մեղադրանքը ներկայացվում է անմիջականորեն քննիչի կողմից անմիջականորեն մեղադրյալին` քրեական հետապնդման հարուցման որոշման հիման վրա։

«Այն հիմքով, որ անձը արդեն մահացած է, անձի նկատմամբ քրեական հետապնդումը կարող է դադարեցվել Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն միայն անձի կամ նրա ներկայացուցչի համաձայնությամբ կամ առարկության բացակայությամբ։ Համաձայնության բացակայության դեպքում քրեական հետապնդումը շարունակվում է այնքան, մինչև պարզվի՝ անձը մեղավոր է, թե անմեղ»,– պարզաբանում է փաստաբանը։

Ի դեպ, 1 ամիս առաջ դատախազությունը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում էր հարուցել նաև ԱԱԾ նախկին ղեկավար, 2017թ–ին մահացած Գորիկ Հակոբյանի նկատմամբ` պաշտոնեական կեղծիք կատարելու և ենթակա աշխատակիցների կողմից պաշտոնեական կեղծիք կատարելը կազմակերպելու համար։

Վահան Հովհաննիսյանն այս երկու գործերը գնահատում է նույն` քաղաքական համատեքստում։

«Մարտի 1-ի գործը իշխանության ձայներ շահելու հիմնական բաղադրիչներից մեկն էթե՛ այս, թե՛ նախորդ ընտրություններում։ Սա իրենց հիմնական թիրախն է, և անընդհատ այս թիրախի խփելով իրենք փորձում են էլեկտորալ ինչ-որ զանգված ապահովել։ Իսկ քանի որ այս պահին հնարավոր այլ տարբերակ չկա այլ անձանց նկատմամ քրեական հետապնդում հարուցելու, միակ տարբերակը մնացել է մահացածների նկատմամբ քրեական հետապնդում հարուցել և դրանով հանրությանը ցույց տալ, որ Մարտի 1-ի գործը ամբողջությամբ բացահայտված է»,– ասում է փաստաբանը։

Հիշեցնենք` 2008 թվականի փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում Հայաստանի ընդդիմությունը Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ ցույցեր էր կազմակերպում նախագահական ընտրությունների արդյունքների դեմ: 2008 թվականի մարտի 1-ին դրանք վերածվեցին զանգվածային անկարգությունների, որոնց հետևանքով 10 մարդ մահացավ։ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո «Մարտի 1-ի» գործով մեղադրանք առաջադրվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և բազմաթիվ այլ նախկին պաշտոնյաների:

2025 թվականի օգոստոսին հայտնի դարձավ, որ ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանը «Մարտի 1-ի» գործով կրկին մեղադրյալի կարգավիճակ ունի։
ՀՀ հակառոուպցիոն կոմիտեն փետրվարի 12-ին հայտնեց, որ «Մարտի 1-ի» գործով մեղադրանքներ են ներկայացվել նաև Վալերի Օսիպյանին և Ռոբերտ Մելքոնյանին (Ռոբերտ Մելքոնյանը 2008 թվականի հայտնի իրադարձությունների ժամանակ ՊՊԾ գնդի հրամանատարն էր, Վալերի Օսիպյանը` նրա տեղակալը)։

Leave a comment