Հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանը պայքարում է իր կյանքի համար

Հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանը ադրբեջանական բանտում պայքարում է իր կյանքի համար, հայտնել է փաստաբան Լուսիանա Մինասյանը։

Մկրտչյանի մոտ լեյկոցիտների քանակը 14.27 է՝ նորմայից գրեթե կրկնակի բարձր, որն ուղեկցվում է զանգվածային բորբոքմամբ։ «Սրտի ծանր վնաս. ձախ փորոքի հիպերտրոֆիա+դիաստոլիկ դիսֆունկցիա+աորտայի անբավարարություն, կրկնվող գլխացավեր, գլխապտույտ, կրծքավանդակի ցավ և արյան բարձր ճնշում. այս ամենը թաքնված է պաշտոնական «կայուն վիճակի» մասին զեկույցում։ Սա 2020 թվականի ռազմագերու նկատմամբ դիտավորյալ բժշկական անփութություն է»,- գրել է Մինասյանը։

Նա նշել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեից չեն կարող տեսակցել Լյուդվիգ Մկրտչյանին։

«Խնդրում եմ՝ գործեք հիմա։ Պահանջեք անկախ բժիշկներ և անհապաղ խնամք»,- ընդգծել է փաստաբանը։

Բաքվի ռազմական «դատարանը» 20 տարվա ազատազրկման է դատապարտել գերեվարված Լյուդվիգ Մկրտչյանին։

Leave a comment