BMW-ն ԱՄՆ-ում հետ է կանչում ավելի քան 29,000 մեքենա

Գերմանական ավտոարտադրող BMW ընկերությունն ԱՄՆ-ում հետ է կանչում 29,119 մեքենա՝ ստարտերի ռելեի կոռոզիայի վտանգի պատճառով, հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ Ազգային ճանապարհային երթևեկության անվտանգության վարչության (NHTSA) տվյալներին։

Հետկանչը վերաբերում է որոշակի «BMW 530e xDrive» և «BMW 740Le xDrive» հիբրիդներին, iPerformance շարքի որոշ մոդելների։ Մոդելի տարեթվերը նշված չեն։ Կարգավորող մարմինը նշել է, որ ստարտերի ռելեն կարող է կոռոզիայի ենթարկվել, ինչը հանգեցնում է գերտաքացման և կարճ միացման, այդպիսով մեծացնելով հրդեհի ռիսկը։

NHTSA-ն ընդգծել է, որ դիլերները հետկանչի շրջանակներում անվճար կփոխարինեն ստարտերի շարժիչը։

Leave a comment