Ուկրաինայի հարցը չպետք է ստվեր գցի ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա. Պեսկով


Ռուսաստանն ու Ադրբեջանը իսկապես տարբեր մոտեցումներ ունեն Ուկրաինայի իրավիճակի հետ կապված, սակայն Մոսկվայում պրագմատիզմ են ցուցաբերում և երկկողմ հարաբերությունները չեն կապում այդ հարցերի հետ՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:


Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Մոսկվան համաձայն չէ Ուկրաինայի հարցում Բաքվի մոտեցումներին, և դա ռուս-ադրբեջանական հարաբերություններում տարաձայնությունների առարկա է: Միևնույն ժամանակ, Կրեմլի խոսնակն ընդգծել է, որ դա չպետք է ստվեր գցի երկկողմ հարաբերությունների վրա:

Դիտումների քանակ1

Leave a comment