Հոգեկան առողջության պահպանման կենտրոնում հայտնաբերվել է կյանքից հեռացած կին․ Shamshyan

Հուլիսի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում կնոջ դի կա։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Նուբարաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, իսկ մահացածը նշված կենտրոնի բուժառու, 88-ամյա Լիանա Ղուկասովան է։

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Leave a comment