Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան քննադատել է երկրի ագային հավաքականի ֆուտբոլիստներին, որոնք ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ընթացող աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո չեն վերադարձել հայրենիք։ Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստներից Ռիո դե Ժանեյրո է վերադարձել միայն «Ֆլամենգոյի» պաշտպան Դանիլոն։ Մյուս խաղացողները մեկնել են հանգստի կամ վերադարձել իրենց ակումբներ։
«Ազգային հավաքականի ինքնաթիռում գրեթե ոչ ոք չկար, դա խայտառակություն է։ Միայն մեկ խաղացող վերադարձավ, մնացած բոլորը մնացին այնտեղ»,- նախագահի խոսքը մեջբերում է UOL-ը։
Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ում բրազիլացիները 1/8 եզրափակիչում անակնկալ պարտություն էին կրել Նորվեգիայի հավաքականից ու լքել պայքարը։ Նախորդ անգամ Բրազիլիայի հավաքականին աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ դուրս գալ չէր հաջողվել 36 տարի առաջ։