https://arm.sputniknews.ru/20260714/pashtvon-chenq-uzum-pahanjum-enq-mer-gvortsarany-bacvi-bvoghvoqi-akcia-multi-tabaki-mvot-104600171.html
Պաշտոն չենք ուզում, պահանջում ենք՝ մեր գործարանը բացվի․ բողոքի ակցիա «Մուլտի տաբակի» մոտ
Պաշտոն չենք ուզում, պահանջում ենք՝ մեր գործարանը բացվի․ բողոքի ակցիա «Մուլտի տաբակի» մոտ
Sputnik Արմենիա
Աշխատակիցները նշում են, որ այս դադարի հետևանքով կարող է ոչ միան գործարանում պահեստավորված հումքը փչանալ, այլև լաբորատոր թանկարժեք սարքավորումները շարքից դուրս… 14.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-14T12:39+0400
2026-07-14T12:39+0400
2026-07-14T12:39+0400
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0e/104601035_0:0:1281:720_1920x0_80_0_0_9ea9798dc378846b383f634b86bc3026.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik․ «Մուլտի տաբակ» ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա են անում՝ պահանջելով կառավարությունից և քննչական մարմիններից վերաբացել գործարանը։Գործարանն այսօր 130-ից ավելի աշխատակից ունի, ու բոլորն էլ անորոշության մեջ են հայտնվել ՔԿ-ի կողմից դռների կապարականքումից հետո։Աշխատակիցները բարձրաձայնում են նաև այն խնդիրների մասին, որոնք կարող են լինել, եթե գործարանի աշխատանքը շուտով չվերսկսվի։«Մենք պահեստում ունենք մեծ քանակությամբ պահեստավորված պատրաստի արտադրանք, նյութ, հումք, մասնավորապես՝ թութուն։ Օրական 2 անգամ ստուգվում է միկրոկլիման, որ այն հարմար լինի թութունի պահման պայմաններին»,- նշեց աշխատակիցներից մեկը։Դադարի հետևանքով նաև լաբորատոր թանկարժեք սարքավորումները կարող են շարքից դուրս գալ։Աշխատակիցներից մեկն էլ հավելեց՝ եթե Գագիկ Ծառուկյանը հանցագործ էր, 8 տարի ունեին, որ բռնեին ու դատեին, բայց հենց որ ընտրությունների ժամանակը եկավ, Ծառուկյանն ընդդիմախոս դարձավ, այդ ժամանակ էլ իշխանությունները նրա հանցագործ լինելու թեզն առաջ քաշեցին։Ընկերության գլխավոր հաշվապահն էլ հավելեց, որ վերջին 3 ամիսների ընթացքում «Մուլտի տաբակը» հարկադիր պարապուրդում էր աշխարհաքաղաքական խնդիրների պատճառով (արտադրանքն արտահանվում է Իրան– խմբ․), սակայն աշխատավարձերը շարունակում էին վճարվել, իսկ հիմա անորոշ վիճակ է։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0e/104601035_156:0:1116:720_1920x0_80_0_0_b96e24909b51706ffff7ea5163704a82.jpg.webp
տեսանյութեր, տեսանյութ, видео
տեսանյութեր, տեսանյութ, видео
Աշխատակիցները նշում են, որ այս դադարի հետևանքով կարող է ոչ միան գործարանում պահեստավորված հումքը փչանալ, այլև լաբորատոր թանկարժեք սարքավորումները շարքից դուրս գան։
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik․ «Մուլտի տաբակ» ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա են անում՝ պահանջելով կառավարությունից և քննչական մարմիններից վերաբացել գործարանը։
«Պահանջում ենք, որ մեր աշխատանքի վայրը բացվի, մենք մարդավարի աշխատենք, հոգանք մեր ընտանիքի հոգսերը, մեր հարկերը, վարկերը։ Ողորմություն չենք ուզում, պաշտոն չենք ուզում, մեր գործարանի վերաբացումն ենք ուզում։ Ի՞նչ է նշանակում`քաղաքականության համար մի ամբողջ գործարան փակել, մարդիկ սոված-ծարավ պատերի տակ մնան»,- նշեց աշխատակիցներից Աննա Հարությունյանը։
Գործարանն այսօր 130-ից ավելի աշխատակից ունի, ու բոլորն էլ անորոշության մեջ են հայտնվել ՔԿ-ի կողմից դռների կապարականքումից հետո։
Աշխատակիցները բարձրաձայնում են նաև այն խնդիրների մասին, որոնք կարող են լինել, եթե գործարանի աշխատանքը շուտով չվերսկսվի։
«Մենք պահեստում ունենք մեծ քանակությամբ պահեստավորված պատրաստի արտադրանք, նյութ, հումք, մասնավորապես՝ թութուն։ Օրական 2 անգամ ստուգվում է միկրոկլիման, որ այն հարմար լինի թութունի պահման պայմաններին»,- նշեց աշխատակիցներից մեկը։
Դադարի հետևանքով նաև լաբորատոր թանկարժեք սարքավորումները կարող են շարքից դուրս գալ։
Աշխատակիցներից մեկն էլ հավելեց՝ եթե Գագիկ Ծառուկյանը հանցագործ էր, 8 տարի ունեին, որ բռնեին ու դատեին, բայց հենց որ ընտրությունների ժամանակը եկավ, Ծառուկյանն ընդդիմախոս դարձավ, այդ ժամանակ էլ իշխանությունները նրա հանցագործ լինելու թեզն առաջ քաշեցին։
Ընկերության գլխավոր հաշվապահն էլ հավելեց, որ վերջին 3 ամիսների ընթացքում «Մուլտի տաբակը» հարկադիր պարապուրդում էր աշխարհաքաղաքական խնդիրների պատճառով (արտադրանքն արտահանվում է Իրան– խմբ․), սակայն աշխատավարձերը շարունակում էին վճարվել, իսկ հիմա անորոշ վիճակ է։