https://arm.sputniknews.ru/20260714/ihpk-n-bacatrel-e-te-inchu-en-ir-uzhery-harvatsel-ame-i-erku-lcanaverin-104601223.html
ԻՀՊԿ-ն բացատրել է, թե ինչու են իր ուժերը հարվածել ԱՄԷ-ի երկու լցանավերին
ԻՀՊԿ-ն բացատրել է, թե ինչու են իր ուժերը հարվածել ԱՄԷ-ի երկու լցանավերին
Sputnik Արմենիա
Թեհրանի վարկածով՝ երկու լցանավերը տրվել են ԱՄՆ-ի գործողություններին, խոցվել են և շարքից դուրս բերվել։ 14.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-14T12:50+0400
2026-07-14T12:50+0400
2026-07-14T12:50+0400
հորմուզի նեղուց
ամն
իրանի իսլամական հանրապետություն
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/03/101677081_0:72:1500:916_1920x0_80_0_0_19ecc5f33543ca2cb342205f0b77f687.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) բացատրել է, թե ինչու են իր ուժերը հարվածել Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) երկու սուպերլցանավերին։Ավելի վաղ ԱՄԷ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ «Mombasa» լցանավին հարվածելու հետևանքով Հնդկաստանի քաղաքացի է զոհվել, ևս 8 մարդ (Հնդկաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ) վնասվածքներ են ստացել։Նավերին զգալի նյութական վնաս է հասցվել, դրանց վրա հրդեհներ են բռնկվել, որոնց հաջողվել է մարել։ Միջադեպը տեղի է ունեցել Իրանի տարածքին ԱՄՆ-ի կողմից իրականացվող հարվածների նոր ալիքի ֆոնին։Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ երկու սուպերլցանավերը խոցվել են այն բանից հետո, երբ, ինչպես պնդում է իրանական կողմը, խախտել են Հորմուզի նեղուցում նավագնացության սահմանված կանոնները։Արդյունքում, երկու լցանավերը, որոնք տրվել են ԱՄՆ գործողություններին, խոցվել ու շարքից դուրս են բերվել։ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը զգուշացրել են նաև, որ համագործակցությունը «տարածաշրջանի ժողովուրդների իրավունքները ոտնահարելու համար հազարավոր կիլոմետրեր անցած ագրեսորի» հետ, ինչպես նաև ականապատ երթուղիներն օգտագործելու փորձերը կհանգեցնեն միայն նյութական վնասների, Հորմուզի նեղուցի բացման հետաձգումների և համաշխարհային էներգետիկ ճգնաժամի վատթարացման։Հիշեցնենք, որ MarineTraffic-ի տվյալներով՝ Հորմուզի նեղուցով նավագնացության ակտիվությունը հուլիսի 10-12-ը նախորդ շաբաթվա համեմատ կրճատվել է մոտ 52%-ով։Միաժամանակ փոխվել են նաև երթուղիները: Նավագնացությամբ զբաղվող ընկերությունները կրկին սկսել են նախապատվություն տալ նավիգացիայի ավելի զգույշ սխեմաների՝ իրանական և Dark երթուղիների կիրառումն ավելացել է։
հորմուզի նեղուց
ամն
իրանի իսլամական հանրապետություն
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/03/101677081_109:0:1442:1000_1920x0_80_0_0_3854be302afbca7f8ccce0cfa70e202b.jpg.webp
հորմուզի նեղուց, ամն, իրանի իսլամական հանրապետություն, արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
հորմուզի նեղուց, ամն, իրանի իսլամական հանրապետություն, արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
Թեհրանի վարկածով՝ երկու լցանավերը տրվել են ԱՄՆ-ի գործողություններին, խոցվել են և շարքից դուրս բերվել։
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) բացատրել է, թե ինչու են իր ուժերը հարվածել Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) երկու սուպերլցանավերին։
Ավելի վաղ ԱՄԷ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ «Mombasa» լցանավին հարվածելու հետևանքով Հնդկաստանի քաղաքացի է զոհվել, ևս 8 մարդ (Հնդկաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ) վնասվածքներ են ստացել։
Նավերին զգալի նյութական վնաս է հասցվել, դրանց վրա հրդեհներ են բռնկվել, որոնց հաջողվել է մարել։ Միջադեպը տեղի է ունեցել Իրանի տարածքին ԱՄՆ-ի կողմից իրականացվող հարվածների նոր ալիքի ֆոնին։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ երկու սուպերլցանավերը խոցվել են այն բանից հետո, երբ, ինչպես պնդում է իրանական կողմը, խախտել են Հորմուզի նեղուցում նավագնացության սահմանված կանոնները։
«Մի քանի ժամ առաջ ԱՄՆ զինվորականները փորձել են մի շարք նավեր անցկացնել անօրինական երթուղով։ Երկու սուպերլցանավեր անջատել են իրենց նավիգացիոն համակարգերը, անտեսել Հորմուզի նեղուցի անվտանգության վերահսկողության կենտրոնի բազմակի նախազգուշացումները և նախընտրել անցնել ականապատ տարածքով՝ վտանգելով նավագնացության անվտանգությունը», – ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ։
Արդյունքում, երկու լցանավերը, որոնք տրվել են ԱՄՆ գործողություններին, խոցվել ու շարքից դուրս են բերվել։
ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը զգուշացրել են նաև, որ համագործակցությունը «տարածաշրջանի ժողովուրդների իրավունքները ոտնահարելու համար հազարավոր կիլոմետրեր անցած ագրեսորի» հետ, ինչպես նաև ականապատ երթուղիներն օգտագործելու փորձերը կհանգեցնեն միայն նյութական վնասների, Հորմուզի նեղուցի բացման հետաձգումների և համաշխարհային էներգետիկ ճգնաժամի վատթարացման։
Հիշեցնենք, որ MarineTraffic-ի տվյալներով՝ Հորմուզի նեղուցով նավագնացության ակտիվությունը հուլիսի 10-12-ը նախորդ շաբաթվա համեմատ կրճատվել է մոտ 52%-ով։
Միաժամանակ փոխվել են նաև երթուղիները: Նավագնացությամբ զբաղվող ընկերությունները կրկին սկսել են նախապատվություն տալ նավիգացիայի ավելի զգույշ սխեմաների՝ իրանական և Dark երթուղիների կիրառումն ավելացել է։