Ըստ Հակակոռուպցիոնի՝ «Միասնության թևեր» կուսակցության անունից ընտրակաշառք է տրվել զինծառայող ընտրողի

Տեսանյութեր
Պաշտոնական

Ըստ Հակակոռուպցիոնի՝ «Միասնության թևեր» կուսակցության անունից ընտրակաշառք է տրվել զինծառայող ընտրողի (տեսանյութ)

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Միասնության թևեր» կուսակցության անունից հանդես եկող անձն Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու, իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով Սյունիքի մարզի Կապան համայնքի Արծվանիկ բնակավայրում հաշվառված զինծառայող ընտրողին տվել է ընտրակաշառք:

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, 2 անձ ձերբակալվել է, կատարվել են խուզարկություններ և վարույթային այլ գործողություններ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Leave a comment