Միացյալ Նահանգները, որը վաղուց է պայքարել ծովահենության դեմ, այժմ չպետք է ինքը վերածվի ծովահենների․ Բրազիլիայի նախագահ

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հորմուզի նեղուցով տարանցման համար նավերից վճար գանձելու գաղափարը ծովահենություն է։

«Միացյալ Նահանգները, որը վաղուց է պայքարել ծովահենության դեմ, այժմ չպետք է ինքը վերածվի ծովահենների», – ասել է Լուլան։

Լուլա դա Սիլվան Վաշինգտոնի ծրագրերը որակել է որպես «ոչ ժողովրդավարական և անքաղաքակիրթ»։ Նա նշել է, որ ԱՄՆ կառավարությունը փորձում է «շահույթ ստանալ ուրիշների դժբախտությունից»։

Բրազիլիայի առաջնորդն ընդգծել է, որ Հորմուզի նեղուցը բաց է եղել նավագնացության համար մինչև ռազմական գործողությունների սկսվելը։ Նա հավելել է, որ «ռազմական գործողությունների արժեքը» ազդում է սննդամթերքի գների վրա։

 

Leave a comment