Իսրայելի բանակը հայտնել է «Համաս» խմբավորման ռազմածովային ստորաբաժանման հրամանատար Ուսամա Նաիմ Համդի Շամլախի սպանության մասին:
Բանակը նշելու, որ Շամլախը մասնակցել է «Համասի» ռազմածովային թևի վերականգնմանը և ամրապնդմանը, ինչպես նաև ծովային գոտում հարձակումներ է նախապատրաստել:
Գազայի հատվածի հյուսիսում առանձին գործողության ընթացքում սպանվել են նաեւ շարժման երեք զինված գործակալներ: Նրանք պլանավորել էին «հարձակվել իսրայելական զորքերի վրա և անմիջական սպառնալիք էին ներկայացրել»։