Հայտնի է Արսեն Հարությունյանի երկրորդ մրցակիցը RAF-ում

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը երկրորդ գոտեմարտը կանցկացնի RAF (Real American Freestyle) լիգայում։

ԱՄՆ-ի Միլուոկի քաղաքում հուլիսի 18-ին կայանալիք RAF 11 մրցաշարում 26-ամյա հայ ըմբիշը կմրցի 19-ամյա ամերիկացի Բեն Դավինոյի հետ, հաղորդում է RAF-ի մամուլի ծառայությունը։

RAF 11 մրցաշարին մասնակցելու է նաև UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը, որի մրցակիցը կլինի UFC-ի նախկին մարտիկ, ամերիկացի Քոլբի Քովինգթոնը։

Արսեն Հարությունյանը հունիսի 14-ին է նորամուտը նշել RAF-ում՝  14։4 հաշվով վստահ հաղթանակ տարնելով Պուերտո Ռիկոն ներկայացնող Կալեբ Սմիթի նկատմամբ։

Leave a comment