Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը միացել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Չիկագո Բուլս» ակումբի մարզչական շտաբին՝ որպես օգնական մարզիչ, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։
NBA-ում 34 տարվա փորձ ունեցող մասնագետը նոր մրցաշրջանում կաշխատի լիգայի ամենահայտնի ակումբներից մեկում՝ շարունակելով նաև գլխավորել Հայաստանի հավաքականը։
Կալամյանը մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է NBA-ի մի շարք ակումբներում, իսկ 2022 թվականից գլխավորում է Հայաստանի հավաքականը։ Եվրաբասկետ-2029-ի նախընտրական փուլում Հայաստանի հավաքականը հանդես էր գալիս սերբ մասնագետ Բոգդան Կարաչիչի գլխավորությամբ։