Տիգրան Ավինյանն առաջարկում է ավտոտնակների օգտագործումն ապահովել վարձակալության հիմունքներով

Տիգրան Ավինյանն առաջարկում է ավտոտնակների օգտագործումն ապահովել վարձակալության հիմունքներով

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ քաղաքապետարանը պարբերաբար ստանում է ավտոտնակների տակի հողի օրինականացման հայտեր։

«Ստիպված ենք լինում մերժել այդ հայտերը, քանի որ դրանք մեծամասամբ գտնվում են ընդհանուր օգտագործման հողերի վրա։ Մեր գլխավոր հատակագծով հիմնականում բոլոր վերգետնյա ավտոտնագները գտնվում են ընդհանուր օգտագործման հողերի վրա, և այնտեղ մենք ուղղակի հնարավորություն չունենք ինքնակամ շինություններ օրինականացնելու», – ասել է նա։

Ըստ Ավինյանի՝ կառավարության որոշման համաձայն՝ ոչ միայն չեն կարող օրինականացնել դրանք, այլև պարտավոր են քանդել։

Քաղաքապետն առաջարկել է լուծում. «Առաջարկում եմ կնքել հողի վարձակալության պայմանագրեր։ Բոլոր ավտոտնակները չեն ենթարկվի քանդման։ Եթե վարչական շրջանի հետ կնքեք վարձակալության պայմանագիր, կկարողանաք շահագործել այդ կառույցները»։

Leave a comment