ԵՄ-ն Հայաստանի համար նոր գործընկերային առաքելություն կստեղծի. Կալաս


Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ ԵՄ արտաքին գործերի նախարարները Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ կհամաձայնեցնեն Հայաստանի համար Եվրամիության նոր գործընկերային առաքելություն ստեղծելու հարցը։


Նրա խոսքով՝ առաքելությունը կկենտրոնանա հիբրիդային սպառնալիքների, արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների ու միջամտության դեմ պայքարի վրա, որոնց, ըստ ԵՄ-ի, բախվում է Հայաստանը։


Նախարարները կքննարկեն նաև Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, Սև ծովում ԵՄ ռազմավարությունը, Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը և Արևմտյան Բալկանների ու Սուդանի հետ կապված հարցերը։


Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան

Դիտումների քանակ1

Leave a comment