Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Բաժանորդագրվել

Վարչական շրջանի ղեկավարի պարտականությունների կատարումը վերապահվել է նույն վարչական շրջանի ղեկավարի տեղակալին։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Տիգրան Գաբրիելյանն ազատվել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից։ Որոշումը հրապարակվել է Երևանի քաղաքապետարանի կայքում։

«Տիգրան Զաքարի Գաբրիելյանին 2026 թվականի հուլիսի 10-ից ազատել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից և աշխատանքային վերջին օր համարել 2026 թվականի հուլիսի 9-ը»,– ասված է փաստաթղթում։

Վարչական շրջանի ղեկավարի պարտականությունների կատարումը վերապահվել է նույն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Վիգեն Չիլինգարյանին:

Հիշեցնենք, որ Գաբրիելյանն այս պաշտոնը զբաղեցնում էր 2025 թվականի հոկտեմբերի 23-ից։

Leave a comment