https://arm.sputniknews.ru/20260713/trampy-hajtararel-e-vor-amnn-mtadir-e-uzhegh-harvatsner-hascnel-iranin-104562431.html
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ–ն մտադիր է ուժեղ հարվածներ հասցնել Իրանին
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ–ն մտադիր է ուժեղ հարվածներ հասցնել Իրանին
Sputnik Արմենիա
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն հավատարիմ կմնա իր գծին։ 13.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-13T17:14+0400
2026-07-13T17:14+0400
2026-07-13T17:14+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
դոնալդ թրամփ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0a/104472484_0:0:1500:844_1920x0_80_0_0_b0c5bb8abf158090b4f85d428c03cebe.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է ուժեղ հարվածներ հասցնել Իրանին:Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն հավատարիմ կմնա իր գծին։Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իրանը հակամարտության նոր փուլ են մտել։ Հուլիսի լույս 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվել են Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։Հուլիսի 7-ին լարվածության նոր ալիքի սկսվելուց ի վեր ամերիկացիները ավելի քան 300 հարված են հասցրել տարբեր թիրախների։ Նպատակակետերի թվում են եղել իրանական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի բազաները, ռազմածովային կառույցները, զինամթերքի պահեստները, կապի ցանցերը և ափամերձ հսկողության կետերը Իրանի հարավային Բուշեր, Գենգան և Դիր քաղաքներում։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է:Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարել է, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրել է` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
ամն
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0a/104472484_167:0:1500:1000_1920x0_80_0_0_2d3058f9bed835d5ad1aa0cb001e7aa5.jpg.webp
ամն, իրանի իսլամական հանրապետություն, դոնալդ թրամփ
ամն, իրանի իսլամական հանրապետություն, դոնալդ թրամփ
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն հավատարիմ կմնա իր գծին։
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է ուժեղ հարվածներ հասցնել Իրանին:
«Մենք նրանց (Իրանին. խմբ.) շատ ուժեղ կհարվածենք», – «Fox News» հեռուստաալիքին ասել է Թրամփը:
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն հավատարիմ կմնա իր գծին։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իրանը հակամարտության նոր փուլ են մտել։ Հուլիսի լույս 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվել են Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։
Հուլիսի 7-ին լարվածության նոր ալիքի սկսվելուց ի վեր ամերիկացիները ավելի քան 300 հարված են հասցրել տարբեր թիրախների։ Նպատակակետերի թվում են եղել իրանական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի բազաները, ռազմածովային կառույցները, զինամթերքի պահեստները, կապի ցանցերը և ափամերձ հսկողության կետերը Իրանի հարավային Բուշեր, Գենգան և Դիր քաղաքներում։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է:
Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարել է, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրել է` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։