Սերբ կենտրոնական հարձակվող Մարկո Լազետիչը պայմանագիր է ստորագրել «Նոայի» հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
22-ամյա ֆուտբոլիստը կարիերան սկսել է սերբական «Ցրվենա Զվեզդայում»։ Հայրենիքում կրկնակի չեմպիոն և մեկ անգամ էլ գավաթակիր դառնալուց հետո 2022 թվականին Լազետիչը տեղափոխվել է «Միլան», որի կազմում դարձել է Իտալիայի չեմպիոն։
Հարձակվողը հանդես է եկել նաև նիդերլանդական «Ֆորտունա Սիտարդ», սերբական «Բաչկա Տոպոլա», ավստրիական «Ալթախ» ակումբներում։ Նրա նախորդ ակումբը եղել է շոտլանդական «Աբերդինը», որտեղից «Նոան» գնել է խաղացողի տրանսֆերը։ Լազետիչը երևանյան ակումբում կխաղա 8 համարի խաղաշապիկով։