Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել


Ծովի մակարդակից՝ 3000 մետր բարձր: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել:


«Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը»,-ասում է Փաշինյանը տեսանյութում:


Թե ուր է գնում վարչապետը, տեսանյութում չի հստակեցրել: Ավելի վաղ նա մի քանի տեսանյութեր էր հրապարակել՝ ներկայացնելով վերելքի ընթացքը: 


Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում: Նա նաև հայտնել էր, որ արձակուրդը պլանավորում է անցկացնել Հայաստանում:

Դիտումների քանակ4

Leave a comment