Քաղաքին երկրորդ շունչ տալու համար կկառուցենք Վանաձորի նավթավերամշակման գործարանը․ Կարապետյան

«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը գրում է․

«Այս քաղաքում կառուցվել է նավթավերամշակման գործարան: (Սաուդյան Արաբիա)

Մինչ գործարանի կառուցումը բնակչությունը կազմում էր 65 000 մարդ, իսկ գործարանի կառուցումից հետո այն աճել է մինչև 330 000 մարդ:
Քաղաքում չկա գործազրկություն. Ստեղծվել են բազմաթիվ աշխատատեղեր, ինչը նպաստել է աշխատավարձերի աճին:

Վանաձորին երկրորդ շունչ տալու համար մենք, պետական և մասնավոր ներդրումների միջոցով, կկառուցենք Վանաձորի նավթավերամշակման գործարանը: Արդյունքում, բացի Երևանից, Հայաստանը կունենա ևս մեկ արագ զարգացող, տնտեսապես ուժեղ քաղաք:
Այս է ճանապարհը, որով երկրները կառուցում են Ուժեղ տնտեսություն»:

Leave a comment