Տարբեր համեր, մրցույթներ, երգ ու պար. «Գարեջրի օրեր» փառատոնն այս տարի հոբելյանական է

https://arm.sputniknews.ru/20260713/tarber-hamer-mrcujtner-erg-u-par-garejri-orer-paratvonn-ajs-tari-hvobeljanakan-e-104553309.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/16/63349688_89:0:1513:1068_1920x0_80_0_0_10d40110539d6cdf236e2128d6c86c20.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

գարեջուր, փառատոն, երևան

գարեջուր, փառատոն, երևան

Բաժանորդագրվել

Փառատոնն այս տարի անցկացվելու է հուլիսի 17-19–ը։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Տարբեր համերով փրփրուն գարեջուր, խաղեր, մրցույթներ, երգ ու պար. ահա այսպիսին է լինելու այս տարվա «Գարեջրի օրեր» փառատոնը։ Ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «ԷվենտՏուրա» ընկերության համահիմնադիր Նունե Մանուկյանը` հավելելով, որ փառատոնն անցկացվելու է հուլիսի 17-19–ը, իսկ վայրն անփոփոխ է` Երևանի Զաքյան փողոց։

«Այս տարի հոբելյանական` 5-րդ անգամ է անցկացվելու գարեջրի փառատոնը։ Ունենալու ենք շատ խաղային զոնաներ, մրցույթներ։ Այս տարի 18 և ավելի քրաֆթ գարեջրագործ ունենք (տեղական արտադրողներ–խմբ.), ինչպես նաև ներմուծող գարեջրագործներ են լինելու։ Հայաստանն ունի պոտենցիալ, որպեսզի զարգանա գարեջրագործությունը։ Ներկայացված է լինելու նաև բալի համով գարեջուր»,– նշեց Մանուկյանը։

Ընդհանուր առմամբ, փառատոնի ընթացքում 10–ից ավելի խաղ է լինելու։ Դրանցից մեկը լինելու է Find the Pair խաղը (գտիր զույգը), որով պետք է մասնակիցները լարեն իրենց հիշողությունն ու փորձեն արագ կողմնորոշվել։ Խաղերից մյուսն էլ «դարթս»–ն է լինելու` ստուգելու են փառատոնի մասնակիցների դիպուկությունը։ Ցանկացողները պետք է կպչուն աղեղները նետեն դեպի թիրախն ու ամենաբարձր միավորին հարվածեն` հավաքելով միավորներ։

Գարեջրի սիրահարները հնարավորություն կունենան նաև իրենց տրամաբանությունն ու ռազմավարական մտածողությունը ստուգել` շախմատի տախտակների մոտ։

Մրցույթ է նախատեսված նաև գուրմանների համար. նրանք հնարավորություն կունենան մասնակցել բուտերբրոդ ուտելու մրցույթին։

Խաղերում հաղթողները «Հրահանգչի գրքույկում» կստանան կնիք, ինչը հնարավորություն կտա միանալ ավելի քան 1000 արժեքավոր նվերների խաղարկությանը։

«Հրահանգչի գրքույկը» ներառված է «Գարեջրի համետսման փաթեթի» մեջ։

Նունե Մանուկյանի խոսքով` իրենք նպատակ ունեն փառատոների միջոցով զարգացնել ինչպես գինեգործությունը, այնպես էլ գարեջրագործությունը։

Իրադարձային զբոսաշրջությունը խթանելու նպատակով այս տարի առաջին անգամ փառատոնի անցկացմանն աջակցում է նաև Երևանի քաղաքապետարանը։

«Ուրախալի է, որ փառատոները տնտեսական լուջր բաղադրիչ էլ են ունենում։ Տուրիստական գործակալություններն էլ ներառում են այդ օրերին իրենց փաթեթներում անցկացվող փառատոները»,– նշեց քաղաքապետարանի Մշակույթի և տուրիզմի վարչության պետի տեղակալ Հայկ Մկրտչյանը։

Հավելենք, որ «Գարեջրի օրերը» սկսվելու են ամեն օր ժամը 16։00-ից և ավարտվելու են ժամը 22։30-ին։ Փառատոնի մուտքն ազատ է։

Leave a comment