Թրամփի դեմ Թուրքիայում մահափորձ է նախապատրաստվել

Արևմտյան հատուկ ծառայությունները, ըստ հաղորդումների, որսացել են իրանական կապի ուղիներով փոխանցված տեղեկություններ, որոնցում քննարկվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ հնարավոր մահափորձը Թուրքիայում՝ Անկարա կատարած նրա վերջին այցի ընթացքում։ Այս մասին հայտնել է Իսրայելի 12-րդ հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները Թրամփի այցը Թուրքիա դիտարկել են որպես նախագահի վրա հարձակվելու «եզակի հնարավորություն»։ Նշվում է, որ այդ տեղեկատվությունը ժամանակին փոխանցվել է ԱՄՆ իշխանություններին։

Հաղորդման համաձայն՝ ստացված նախազգուշացումը նաև նպաստել է այն որոշմանը, որ վերադարձի ճանապարհի մի հատվածում օգտագործվի Air Force One-ի ավելի հին ինքնաթիռը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment