Լաս Վեգասում կայացած UFC 329 խառը մենամարտերի մրցաշարի տոմսերի վաճառքից ստացված հասույթը կազմել է 25 միլիոն դոլար։ Դա ռեկորդային ցուցանիշ է UFC-ի պատմության մեջ։
Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդը գրանցվել էր դարձյալ Լաս Վեգասում 2024 թվականին անցկացված UFC 306 մրցաշարում, որի տոմսերը վաճառվել էին 21,8 միլիոն դոլարով։
The Sportster-ի համաձայն՝ UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մրցաշարին մասնակցելու համար ստացել է 15 միլիոն դոլար, իսկ նրա մրցակից ամերիկացի Մաքս Հոլուեյի եկամուտը կազմել է 5 միլիոն դոլար։
UFC 329-ի գլխավոր մենամարտը կարճ էր տևել։ Տևական ընդմիջումից հետո օկտագոն վերադարձած Մաքգրեգորը ծնկի վնասվածք էր ստացել առաջին րոպեի ընթացքում ու չէր կարողացել շարունակել պայքարը։
37-ամյա Մաքգրեգորը շուրջ 5 տարվա ընդմիջումից հետո էր մենամարտ անցկացրել։ Նա Մաքս Հոլուեյի հետ հանդիպել էր նաև 2013 թվականին ու հաղթել միավորներով։