Մոսկվայի մարզում անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվել, ևս հինգը՝ վիրավորվել, այսօր հայտարարել է մարզպետը:
«Իստրայի Պիոներսկի բնակավայրում անօդաչու թռչող սարքի ընկնելու հետևանքով երեք մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել», -Telegram-ում գրել է մարզպետ Անդրեյ Վորոբյովը՝ հավելելով, որ մարզի մեկ այլ հատվածում ևս երկու մարդ է վիրավորվել։
Ուկրաինան այսպիսով ուժեղացնում է իր հարվածները՝ ի պատասխան Ռուսաստանի զանգվածային հարձակումների։ Նախօրեին հաղորդվեց Ուկրաինայի մի շարք շրջանների վրա ռուսական հարվածների մասին, որի հետևանքով զոհեր ու վիրավորներ կան:
Ուկրաինայի դաշնակիցներն այսօր պատրաստվում են հանդիպել Փարիզում՝ պատերազմը դադարեցնելու համար Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու վերաբերյալ բանակցություններ վարելու: