Կիրակի օրը Պորտուգալիայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի պաշտոնական արդյունքների համաձայն՝ հաղթել է Սոցիալիստական կուսակցության թեկնածու Անտոնիու Ժոզե Սեգուրուն:
Ձայների 99% հաշվարկից հետո Սեգուրուն հավաքել է 66,7%, մինչդեռ նրա մրցակից Վենտուրան ստացել է ձայների 33,33%-ը:
«Պորտուգալիայի ժողովրդի կողմից այսօր փոխանցված ուղերձը, անկասկած, նվիրվածություն է ազատությանը, ժողովրդավարությանը և մեր երկրի ապագային։ Ես հպարտ եմ մեր ազգով»,- նշել է Սեգուրոն։