Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ։
Մարզպետ Անդրեյ Վորոբյովը հայտնել է, որ Իստրայի Պիոներսկի գյուղի երեք բնակիչ է զոհվել, ևս երեքը՝ վիրավորվել։ Հինգ մասնավոր տուն է հրդեհվել։ Մարզում խոցվել է 81 անօդաչու թռչող սարք։ Սոլնեչնոգորսկում անօդաչու թռչող սարքը հարվածել է բնակելի շենքի, վիրավորելով երկու մարդու։
Բաբկինո գյուղում վնասվել է ևս երկու մասնավոր տուն, իսկ Մոժայսկում՝ բնակարանային շենք։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը նշել է, որ հուլիսի 12-ի երեկոյից Մոսկվայի մարզի ուղղությամբ թռչել է ավելի քան 350 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Նա ասել է, որ դրանց մեծ մասը խոցվել է «հեռավոր մուտքերի վրա», իսկ 50-ը՝ «Մոսկվային մոտենալիս»։
Ուկրաինական անօդաչու թռչող սարքեր են հարձակվել նաև Ստավրոպոլի երկրամասի նավթամբարի վրա։ Ստավրոպոլի ղեկավար Վլադիմիր Վլադիմիրովի խոսքով՝ հարձակումից հետո հրդեհ է բռնկվել Վյազնիկի գյուղի արդյունաբերական գոտում, զոհեր չկան։
Հարվածի թիրախը եղել է Միխայլովսկ քաղաքի մոտակա Վյազնիկի գյուղի նավթամբարը, որը տեղակայված է «ԼՈՒԿՕՅԼ-Յուգնեֆտեպրոդուկտ» նավթամբարից մեկ կիլոմետր հեռավորության վրա։ Սա նույն օբյեկտի վրա երկրորդ հարձակումն է վերջին շաբաթվա ընթացքում։