Երևանում մերկասառույց ճանապարհին «Nissan»-ը բախվել է մեկ այլ վթարի համար դեպքի վայր ժամանած հրշեջ-ավտոմեքենային
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։Այսօր՝ հունվարի 15-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով Երևանում Մ. Չայլախյան փողոցում՝ ժողովրդին ավելի շատ հայտնի Այգեստան թաղամասի Ջոն Կիրակոսյանի դպրոցի հարևանությամբ, «Nissan» մակնիշի ավտոմեքենան բախվել է տեղում մեկ այլ վթարի համար դեպքի վայր ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության ավտոմեքենային։
Ինչպես դեպքի վայրիցհայտնում էֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հայկ Նասլյանն ու Գագիկ Բուլղադարյանը։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրիցհայտնել էրֆոտոլրագրողը, այսօր՝ հունվարի 15-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական ավտովթարն էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Արտյոմ Բ.-ն իր վարած «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայով Մ. Չայլախյան փողոցում՝ ժողովրդին ավելի հայտնի Այգեստան թաղամասի Ջոն Կիրակոսյանի դպրոցի հարևանությամբ, բախվել էր երկաթե դարպասին ու մոտ 5 մետր բարձրությունից գլխիվայր հայտնվել բնակչի սեփականություն հանդիսացող տարածքում։
Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկային։
Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի պարեկներ Հայկ Նասլյանն ու Գագիկ Բուլղադարյանը։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր էին կազմվում։
Վարորդը ենթարկվել էր սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի բնակիչներ նշում էին, որ հունվարի 2-ից մինչև այսօր մերկասառույց ճանապարհի պատճառով 5 ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, բարեբախտաբար առանց զոհերի ու վիրավորների։ Ու եթե Կենտրոնի թաղապետարանը բարեհաճեր ժամանակին աղ ու ավազով մշակեր ճանապարհը, ապա այդ վթարները տեղի չէին ունենա։