Չնայած ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրմանը՝ Իսրայելում գնահատում են, որ Թեհրանը ներկայումս չի պատրաստվում հարձակվել Իսրայելի վրա։ Այս մասին հայտնում է Իսրայելի 12-րդ հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Իրանը մտավախություն ունի, որ Իսրայելի դեմ հնարավոր հարձակումը կարող է հանգեցնել լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման և դուրս բերել իրավիճակը վերահսկողությունից։
«Բոլորս հույս ունենք, որ մեր գնահատականը սխալ կլինի, և Իրանը սխալ քայլ կանի։ Ամերիկացիները գիտեն, որ մենք ցանկանում ենք ավարտին հասցնել մեր առաքելությունները Իրանում, և նրանք հստակ հասկանում են, թե դա ինչ է նշանակում։ Այժմ գործողությունները սահմանափակ շրջանակներում են, և մենք դրանց չենք մասնակցում։ Կմիանանք միայն այն դեպքում, եթե մեզ ներգրավեն ամերիկացիները կամ իրանցիները»,– հեռուստաալիքը մեջբերում է իսրայելական աղբյուրի խոսքերը։
Նյութում անդրադարձ է կատարվում նաև ավելի վաղ տարածված տեղեկություններին, ըստ որոնց՝ արևմտյան հետախուզական ծառայությունները ԱՄՆ-ին տեղեկացրել էին Դոնալդ Թրամփի դեմ հնարավոր մահափորձի ծրագրի մասին՝ նրա Թուրքիա կատարած այցի ընթացքում։ Ըստ հրապարակման՝ հենց այդ նախազգուշացման պատճառով է որոշվել փոխել նախագահական Air Force One ինքնաթիռը, որով Թրամփը վերադարձել է Վաշինգտոն։