Երևանում երեկ հնչած կրակոցների դեպքով կա ձերբակալված, MediaHub-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեն։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության փորձի, խուլիգանության, հրազենի ապօրինի շրջանառության հոդվածների հատկանիշներով, 1 անձ ձերբակալվել է:
Հուլիսի 12-ին կրակոցներ էին հնչել Երևանի Վաղարշյան փողոցի բակերից մեկում, վիրավորներ են եղել։