Ուրուգվայի հավաքականի լեգենդար հարձակվող Դիեգո Ֆորլանը գլխավորել է այդ երկրի ազգային հավաքականը, հաղորդում է Marca-ն՝ հղում անելով Ուրուգվայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ Իգնասիո Ալոնսոյին։
Իսպանական «Աթլետիկոյի» ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստն Ուրուգվայի հավաքականը կգլխավորի առնվազն մինչեւ 2027թ․ մարտ և այդ աշխատանքը կհամատեղի Ուրուգվայի Մ-20 հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնի հետ։
Մարզչական կարիերայի ընթացքում 47-ամյա մասնագետն աշխատել է ուրուգվայական «Պենյարոլում» ու «Ատենսեում»։
Ուրուգվայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում Դիեգո Ֆորլանը կփոխարինի Մարսելո Բիելսային, որն ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ընթացող աշխարհի առաջնության խմբային փուլից հետո հեռացել էր պաշտոնից։ Ուրուգվայցիներին չէր հաջողվել դուրս գալ փլեյ-օֆֆ։