Երևանն ու Մոսկվան կկապվեն ուղիղ ավտոբուսային երթուղիներով

Դեպի Երևան երթուղիներն այսուհետ կիրականացվեն Մոսկվայի Կրասնոգվարդեյսկի միջազգային ավտոկայանից


ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Դեպի Երևան երթուղիներն այսուհետ կիրականացվեն Մոսկվայի Կրասնոգվարդեյսկի միջազգային ավտոկայանից։


Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ մայրաքաղաքի փոխքաղաքապետ Մաքսիմ Լիկսուտովը։


Նրա խոսքով՝ դեպի Երևան երթուղիները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ յուրաքանչյուր հինգշաբթի։  Ավտոբուսի տոմսերը կարելի է գնել առցանց՝ «Մոսկվայի մետրո» (Метро Москвы) բջջային հավելվածի «Միջքաղաքային ավտոբուսներ» (Междугородние автобусы) հատուկ բաժնում։


Leave a comment