Բանգկոկի բարերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ, կան ծանր վիրավորներ


Կիրակի ուշ երեկոյան Բանգկոկի բարերից մեկում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ՝ ինը տղամարդ և 18 կին, ավելի քան 60 մարդ ներկայումս բուժում է ստանում հիվանդանոցում, այդ թվում՝ ութը՝ ծանր վնասվածքներով։


 


Ականատեսների խոսքով՝ հրդեհը սկսվել է բարի բեմի հատվածից, արագ տարածվել՝ լցնելով տարածքը ծխով։


 


Համացանցում տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես են խուճապահար հաճախորդները գոռում և փախչում, ոմանք՝ այրվող հագուստներով։


 


Զոհերի մեծ մասի մարմինները հայտնաբերվել են լսանհանգույցում, որտեղ նրանք, ըստ երևույթին, փորձել են ապաստան գտել։ Նախնական տվյալները ցույց են տվել, որ զոհերի մեծ մասը մահացել է ծխահարությունից։


 


Բանգկոկի աղետների կառավարման վարչության նախնական հետաքննությունը ենթադրում է, որ հրդեհի պատճառը կարող էր լինել օդորակիչի կարճ միացումը` չնայած պաշտոնական պատճառը դեռևս չի հայտարարվել։


 


Վարչապետ Անուտին Չառնվիրակուլն այցելել է դեպքի վայր։ Ըստ նրա` հրդեհի ժամանակ ելույթ ունեցած երաժիշտը պատմել է, որ «պայթյուններ են տեղի ունեցել, և բոլորը փորձել են փախչել ծխից և բոցերից։ Շատ մարդիկ չեն կարողացել դուրս գալ բարից, քանի որ գնացել են շենքի հետնամաս և փորձել են թաքնվել զուգարանում։

Դիտումների քանակ1

Leave a comment