Հանրապետության տարածքում հուլիսի 13-ի, 16-ի և 17-ի կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 13-17-ի առավելապես երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 13-14-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա։ Արարատյան դաշտում նշված օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում հուլիսի 12-ի ցերեկը, 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 13-15-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։