Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Կատարն իրեն իրավունք է վերապահում պատասխան գործողություններ ձեռնարկել Իրանի հրթիռային հարվածների կապակցությամբ՝ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին համապատասխան։

Այս մասին ասված է ամիրայության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

«Նախարարությունն ընդգծում է, որ Կատարի Պետությունը պահպանում է պատասխանի իր լիակատար իրավունքը՝ միջազգային իրավունքի դրույթների և ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համապատասխան, ինչպես նաև իր սուվերենության, անվտանգության, տարածքային ամբողջականության և քաղաքացիների պաշտպանության համար բոլոր անհրաժեշտ միջոցների ձեռնարկման իրավունքը», – նշվում է տեքստում։

Գերատեսչությունում ընդգծել են, որ Դոհան Թեհրանի վրա է դնում «այդ հարձակումների և դրանց հետևանքների ողջ իրավական պատասխանատվությունը։

ԱԳՆ-ն նաև դատապարտել է Հորդանանի, ԱՄԷ-ի, Բահրեյնի, Օմանի և Քուվեյթի տարածքներին հասցված հարվածները՝ Իրանի գործողություններն անվանելով սուվերենության և բարիդրացիության սկզբունքների «կոպիտ խախտում»։ 

Leave a comment