Զելենսկին հայտնել է վարչապետին փոխելու և կառավարությունը թարմացնելու մտադրության մասին

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է կառավարության կազմը թարմացնելու և երկրի վարչապետի պաշտոնում Յուլիա Սվիրիդենկոյին փոխարինելու մտադրության մասին։

«Ուկրաինայում կադրային փոփոխություններ կարվեն։ Մանրամասները քննարկել ենք Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյի հետ։ Որոշել ենք, որ փոփոխությունների համար անհրաժեշտ է նախարարների կաբինետի թարմացում»,– իր Telegram ալիքում գրել է Զելենսկին:

Ուկրաինայի նախագահը նշել է, որ Սվիրիդենկոյին առաջարկել է գլխավորել նոր «ուղղություն»։

Նրա խոսքով`ակնկալում է խորհրդարանականների հետ միասին համապատասխան փոխարինումներ կատարել կառավարությունում։

Leave a comment