Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է

Հասարակություն

Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է

Այսօր՝ հուլիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում, գրում է Shamshyan.com-ը։

Ժամը 21։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ «Արմենիա» հեռուստաընկերության մոտ, հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել ավտոմեքենայի և մոպեդի վրա։

Փրկարարները, պարեկները ու համայնքային ոստիկանները տեղում պարզել են, որ ուժեղ քամու հետևանքով փտած ու դարն ապրած հաստաբուն ծառը պոկվել և ընկել է այդ պահին ընթացող «Honda» մակնիշի ավտոմեքենայի և մոպեդի վրա, ինչի հետևանքով մոպեդավարը տեղում մահացել է։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի, ավտոմեքենայի վարորդի և սեփականատիրոջ ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի՝ ժողովրդին ավելի շատ հայտնի «Բեգոյանի հիմնարկ»-ի աշխատակիցները մի քանի անգամ փորձել են ծառը հեռացնել, քանի որ այն իրական վտանգ է ներկայացրել, բայց մի խումբ այսպես կոչված բնապահպանները դեմ են դուրս եկել ու եթե այդպես չլիներ այսօր այս դժբախտ դեպքը տեղի չէր ունենա։

Գ․ Շամշյանի տեղեկություններով, մոպեդավարը օտարերկրացի է։ 

Leave a comment