ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24News
Ծառուկյանի նկատմամբ տեսարաններ, շոուներ են բեմադրում, որ ցույց տան իշխանության ուժը։ 70 տարեկան մարդու վրա են հարձակվում, բայց այդ ամենը բարձրացրեց նրա նկատմամբ դրական վերաբերմունքը, անգամ չեզոք մարդիկ են աջակցում նրան։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց կինոռեժիսոր, պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը։
«Ու՞ր եք, կենդանասերներ, կանանց իրավունքների պաշտպաններ, փարիսեցիներ, մեկդ չխոսեց Արեգնազ Մանուկյանի մասին, դուք միայն ՔՊ-ական կանանց իրավունքնե՞րն եք պաշտպանում։ Բերդ նստած մարդը չպետք է գա իշխանության, բոլորին ուզում է բանտ նստեցնել, Փաշինյանն իր կյանքից ձեռք քաշած մարդ է, դրա համար է կարողանում հաղթել։ Ընդդիմությունը չպետք է զիջեր Ծառուկյանի մանդատները, ատամներով պետք է պահեին, ոչ թե 300 մարդով կանգնեին ՍԴ-ի դիմաց», – մեկնաբանեց Գալստյանը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ՅՄ