Քենիացի վազորդը 1999 թվականի համաշխարհային ռեկորդ է գերազանցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քենիացի վազորդ Էմանուել Վանյոնին համաշխարհային ռեկորդ է սահմանել 1000 մետրում, հաղորդում է BBC-ն։

Մոնակոյում կայացած Ադամանդե լիգայում 21-ամյա մարզիկը տարածությունը հաղթահարել է 2 րոպե 11,83 վայրկյանում։

Նախորդ ռեկորդը 1999 թվականի սեպտեմբերին սահմանել էր քենիացի վազորդ Նոա Նգենին, որը 1000 մետրում գրանցել էր 2.11,96 արդյունքը։

Հարկ է նշել, որ 1000 մետր մրցատարածությունն ընդգրկված չէ ոչ Օլիմպիական խաղերի, ոչ էլ աշխարհի առաջնությունների ծրագրում։

Էմանուել Վանյոնին օլիմպիական ոսկե մեդալակիր ու աշխարհի չեմպիոն է 800 մետր վազքում։



Leave a comment