Փետրվարի 8-ին՝ ժամը 17։42-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Համլետավան գյուղի տներից մեկում։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:26-ին, մարվել՝ 18:54-ին:
Այրվել է տան տանիքի (400 քմ) փայտե ծածկը՝ մոտ 60 քմ։