Գագիկ Ծառուկյանի 93–ամյա մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ»

https://arm.sputniknews.ru/20260711/gagik-tsarukjani-93amja-mvor-arvoghjakan-vitshaky-ktruk-vatacel-e-hraparak-104492393.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/12/65995870_68:0:1492:1068_1920x0_80_0_0_b0cb4fe099e0a0092127229238640a78.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

գագիկ ծառուկյան, մայր, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), կալանք

գագիկ ծառուկյան, մայր, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), կալանք

Բաժանորդագրվել

Կայքի տեղեկություններով` պատճառը խուզարկության ժամանակ որդու նկատմամբ կիրառված անօրինական բռնությունն է:

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Կտրուկ վատացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերը` հղում անելով իր աղբյուներին։

Ինչպես հայտնի է, ՀՀ քննչական կոմիտեն դատարանի՝ Ծառուկյանին 2 ամսով կալանավորելու որոշման հրապարակումից րոպեներ անց տեսանյութ տարածեց, որում երևում է, թե ինչպես են սև համազգեստով, դիմակավորված մի խումբ անձինք գետնին պառկեցնում ԲՀԿ առաջնորդին և ձեռնաշղթաներ հագցնում։

«Պատճառը խուզարկության ժամանակ որդու նկատմամբ կիրառված անօրինական բռնությունն է: Նա տեսել է և շատ ծանր է տարել տարածված տեսանյութերն ու լուսանկարները»,– գրել է օրաթերթը։

Հիշեցնենք` հուլիսի 6-ի առավոտյան դիմակավորված հատուկջոկատայինները ներխուժեցին Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քննչական գործողություններ են իրականացվում նաև Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներում, ինչպես նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Երեկոյան Ծառուկյանին ձերբակալեցին, ապա կալանավորեցին 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:

Leave a comment