SpaceX-ի հիմնադիր Էլոն Մասկը կարծում է, որ ժամանակը եկել է Լուսին լայնածավալ վերադարձի համար։ Նա այս մասին գրել է իր X սոցիալական ցանցի էջում։
«Ժամանակն է Լուսին լայնածավալ վերադարձի», – գրել է միլիարդատերը։
Նա մեկնաբանել է սոցիալական ցանցի մեկ այլ օգտատիրոջ գրառումը, որում նշվում էր, որ առաջին ինքնաթիռի թռիչքի և լուսնի վրա վայրէջքի միջև անցել է 66 տարի։ Օգտատերը կցել է Ռայթ եղբայրների 1903 թվականի շարժիչով ինքնաթիռի և 1969 թվականին Լուսնի մակերեսին ամերիկացի տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգի լուսանկարների կոլաժ։
«Ժամանակն է Լուսին լայնածավալ վերադարձի». Իլոն Մասկ
Փետրվարի 3-ին NASA-ն Artemis II երկրորդ առաքելության մեկնարկը հետաձգել է մինչև մարտ՝ «գլխավոր փորձի» ժամանակ հեղուկ ջրածնի արտահոսքից հետո