Սպորտի աշխարհը պետք չէ քաղաքականացնել. «Օլիմպավանի» աշխատակիցներն ակցիա են անում

https://arm.sputniknews.ru/20260711/spvorti-ashkharhy-petq-che-qaghaqakanacnel-olimpavani-ashkhatakicnern-akcia-en-anum-104495732.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0a/104455317_0:0:1600:1200_1920x0_80_0_0_113a4880362d7ab95f18915072d5c3b4.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

օլիմպավան

Բաժանորդագրվել

Մարզիչների խոսքով` իրենք պատրաստվում էին ԵՄ և աշխարհի առաջնությունների, իսկ հիմա զրկված են մարզվելու հնարավորությունից։

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի մարզաբազայի՝ «Օլիմպավանի» դիմաց են հավաքվել աշխատակիցներն ու մարզիկները, որոնք իրենց աջակցությունն են հայտնում Ծառուկյանին և պահանջում վերսկսել համալիրի աշխատանքները։

«Հիմա պատերի տակ նստած այդ երեխաները բասկետբոլի սաներ են, որոնք ցանկանում են, որ օր առաջ բացվի կենտրոնը, և իրենք սկսեն իրենց մարզումները։ Բացի այդ, միջազգային մրցումներ են անցկացվում, և Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի հավաքականի տղաները հենց Օլիմպավանի սպորտբազայում էին բնակվում, քանի որ այն համապատասխանում է միջազգային չափանիշներին։ Առավոտյան շուտ եկել ու տղաներին ասել են, որ ընդամենը 5 րոպե ժամանակ ունեն տարածքն ազատելու համար, ինչը շատ սխալ մոտեցում է։ Չմոռանանք, որ նրանք մարզիկներ են, և կարևոր է նաև բարոյահոգեբանական մթնոլորտը։ Նրանք առաջին երկու հանդիպումը շատ լավ անցկացրին, սակայն երրորդ խաղը, որտեղ մրցակիցն ավելի թույլ էր, շատ վատ խաղացին. կարծում եմ՝ հենց այս դեպքն էր պատճառը»,– ասաց բասկետբոլի մարզիչներից Թովմաս Օրդանյանը։

«Օլիմպավանի» տնօրեն Իշխան Սեդրակյանն էլ շեշտեց, որ այսօր առաջնային խնդիրն այն է, որ իրենց հետ գործակցող սպորտային ակումբներին հնարավորություն տան մարզվելու, քանի որ նրանք Եվրոպայի և աշխարհի առաջնությունների են պատրաստվում։

«Սպորտի աշխարհը պետք չէ քաղաքականացնել, մենք ընդամենն ուզում ենք, որ թույլ տան աշխատել, երեխաները մարզվեն, ու մարդիկ առողջ ապրելակերպը շարունակեն։ Երեխաներն ու մարզիկները որևէ կապ չունեն այս խնդիրների հետ, որ հիմա պատժվում են։ Կապարակնքելու ժամանակ որևէ հստակ պատճառ չեն ներկայացրել ու չեն ասել՝ երբ կբացվի, միայն ասացին, որ ժամանակավորապես է փակվում և կտեղեկացնեն բացվելու մասին»,– նշեց Սեդրակյանը։

MMA մարզիչ Էրիկ Օհանյանն էլ նշեց, որ 2017 թվականից աշխատում է «Օլիմպավանում» և բավականին լավ արդյունքներ են գրանցել։ Նրա խոսքով` առջևում սպասվում են MMA մարտարվեստի աշխարհի առաջնության մրցումները, և հիմա իրենք լուրջ խնդրի առաջ են կանգնած։

«Երկուշաբթի օրը պատրաստվում եմ մարզվողների հետ գալ ու ներս մտնել։ Այդ երեխաներն ի՞նչ մեղք ունեն, որ չեն կարողանում պատրաստվել։ Հիմա «Օլիմպավանի» լողավազանները լցված են, գույքը միացված է, պատուհանները՝ փակ։ Հիմա, որ այդ ամենը փչանա, ի՞նչ ենք անելու։ Իրենց համար մարզական աշխատանքը ոչ մի բան է, փաստացի մեզ զրկել են ամեն ինչից, քանի որ այդքան մարզիչ ու աշխատակից հիմա չեն կարողանում իրենց աշխատանքը կատարել, իսկ ամեն մարդ իր հոգսն ունի։ Մենք ուզում ենք, որ թույլ տան մարզվել. օգոստոսին աշխարհի առաջնությունն է, գնալու եմ եռագույնը բարձրացնեմ ու ասեմ՝ «Օլիմպավանը» փակ էր ու չկարողացա՞նք մարզվել։ Ամսի 26-ին մրցումներ ենք կազմակերպել, 107 երեխա է գալու, ու ի՞նչ՝ գան– տեսնեն փա՞կ է»,– ասաց Օհանյանը։

Նշենք, որ այսօր միաժամանակ բողոքի ակցիա են իրականացնում նաև Գագիկ Ծառուկյանին պատկանող «Եուրոմոթորս» ընկերության և «Մուլտի Վելնես» համալիրի աշխատակիցներն ու հաճախորդները։
Հիշեցնենք` հուլիսի 6-ի առավոտյան դիմակավորված հատուկջոկատայինները ներխուժեցին Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քննչական գործողություններ են իրականացվում նաև Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներում, ինչպես նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Երեկոյան Ծառուկյանին ձերբակալեցին, ապա կալանավորեցին 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:

Leave a comment