Իշխանությունն ինքն էլ է արդեն բռնվածների հաշիվը կորցրել․ Տիգրան Աբրահամյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Նախընտրական և հետընտրական փուլերում այնքան մարդ են բռնել, որ միանգամից չենք էլ ֆիքսում, թե ում և երբ են կալանավորել։

Պարզվում է՝ Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ևս կալանավորված է։

Թե ինչու՝ ոչ ոք չգիտի։ Երևի բոլորի «պատճառաբանության» հիմքում մեկ բան է դրված՝ ռեժիմին պետք է եղել, կալանավորել են։

Երևի իշխանությունն ինքն էլ արդեն բռնվածների հաշիվը կորցրել է, բայց դա չի խանգարում ապօրինությունների շարքը շարունակել»,- գրել է նա։

Leave a comment