7 ժամ ջուր չի լինի Երևանի կենտրոնի որոշ հասցեներում

Այսօր վթարային ջրանջատում է նախատեսված Երևանի կենտրոնի որոշ հասցեներում


ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Այսօր վթարային ջրանջատում է նախատեսված Երևանի կենտրոնի որոշ հասցեներում։

Ինչպես հայտնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հուլիսի 11-ին ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Պարոնյանի 1-13 շենքերի , Լեոյի փողոցի ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։


Leave a comment